News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բոլորին հրավիրում է դիտելու Թռչկանի ջրվեժի համար պայքարին նվիրված «Կաթիլներս» ֆիլմը: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, 19:30-ին, Նարեկացի արվեստի միությունում: Մուտքն ազատ է:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի:

Սեպտեմբեր 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ եւ հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ անխոնջ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը՝ շնորհիվ թռչկանցիների համառ ու անկոտրում կամքի եւ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների աջակցության: Այսօր Թռչկանի կաթիլներին ոչ մի վտանգ չի սպառնում...

«Կաթիլներս»... այսպես է կոչվում Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, մասնագիտությամբ հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանի հեղինակային ֆիլմը, որը նվիրված է Թռչկանի պայքարին եւ թռչկանցիներին:

Ֆիլմում օգտագործված են հեղինակի եւ պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Ֆիլմի տեւողությունը՝ 48 րոպե»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ