News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարությամբ միացել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի առաջարկած «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթին:

ՀԴԿ հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հարապետական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին և 25-ին Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» համատեղ փաստաթղթի նախագծի քննարկումները, կարևորելով առաջիկա խորհրդանական ընտրությունների արդար և ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, հայտարարում է, որ իր հավանությունն է տալիս քննարկված փաստաթղթին և հետևելու է նրանում ամրագրված կանոնների պահպանմանը»:

Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինն ուղերձ էր հղել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ կոչ է արել նրանց ուսումնասիրել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Փաստաթղթին պաշտոնապես հավանություն է տվել նաեւ ՕԵԿ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ