News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միքայելյանի անվան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, երեկ` ապրիլի 26-ին մահացած 29-ամյա երիտասարդի գործով ձերբակալված կա: Նշենք, որ երիտասարդը մահացել էր ապրիլի 18-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութերն են նախապատրաստվել այն մասին, որ Ժորա Կարապետյանը նույն օրը՝ ժամը 03.30-ի սահմաններում, ձախ քունքային հատվածի էպիդորալ հեմատոմա ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Միքայելյանի անվան բժշկական կենտրոն եւ հայտնել է, թե Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի աստիճաններից է վայր ընկել: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ հաջորդ օրը Արաբկիրի 19 փողոցի մոտ Ժորա Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա Սարիբեկ Հարությունյանը: Հարուցվել է քրեական գործ Հայաստանի քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշներով:

Սարիբեկ Հարությունյանը ձերբակալվել է: Նախաքննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի բաժինը:

Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, մահացածը ԲՀԿ անդամ էր, եւ հայտնի էր «Բանջարանոցի Ժորիկ» մականունով: Առայժմ հայտնի չէ` միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, թե` ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ