News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունն, ապրիլի 25-ին, Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության եւ ներդրումների հնարավորություններ» խորագրով:

Աշխատաժողովը կայացել է Ճապոնիայի ԱԳՆ-ի, տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաեւ Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ եւ նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձեւավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին եւ ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը:

Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցել են ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi,  Kawasaki,  Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան եւ ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ են կատարել հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկեց գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու եւ գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետեւել են քննարկումներն ու կարծիքների փոխանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ