News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է ԼՂՀ Մարտունիի շրջանի Սոս գյուղ եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ:

Այցի համար պատճառ է հանդիսացել նախօրեին երկրի ղեկավարին հղված գյուղի մի խումբ բնակիչների դիմում-բողոքը համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ:

Լսելով գյուղացիների կարծիքները տվյալ հարցի շուրջ` Բակո Սահակյանն ընդգծել է, որ համայնքը հանդիսանում է կառավարման սկզբնական օղակը եւ նրա աշխատանքից է կախված նաեւ մյուս օղակների գործունեության արդյունավետությունը: Հետեւաբար այստեղ առկա բոլոր խնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ կառավարությանը, դատախազությանը եւ ոստիկանությանը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ