News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում գազանանոցի տերը` Հելեն Սքոֆիլդը զոհ է գնացել իր գազանանոցի փղին: Franklin Zoo կենդանաբանական այգու սիրելին համարվող Ջամբո անունով փիղը ճխլել է կնոջը:

Ինչ-որ բանից վախենալով, փիղը կնճիթով վերցրել է նրան, իջեցրել գետնին եւ նստել վրան: Կինը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, հաղորդում է Life News-ը:

Էգ փիղը Franklin Zoo գազանանոցում է արդեն 3 տարի: Նրան բերել են կրկեսից, որտեղ փիղը հանդես էր գալիս երկար տարիներ:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Ամենայն հավանականությամբ, Սքոֆիլդի մահը դժբախտ պատահար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ