ԵԱՀԿ-ն որեւէ տեղեկություն չի ստացել Հայաստանում ընտրարշավի ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին անօրինական գործողությունների մեջ ներքաշելու մասին: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով ծրագրի ղեկավար Չունտուլովը:
«Մենք որեւէ տեղեկություն չենք ստացել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նախընտրական արշավի մեջ ներքաշելու փորձերի մասին, որոնք դուրս են նորմալ, օրինական պայքարի շրջանակներից»,-նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Աշխատանքային նիստին մասնակցել են երկրի նախագահի, ԱԳՆ-ի, կառավարության, ազգային համայնքների ներկայացուցիչներ: