News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ չէ միանալ ընտրությունների վերահսկման միացյալ շտաբի նախաձեռնությանը` դիմել Սահմանադրական դատարան խնդրելով թույլ տալ հրապարակել ընտրությունների ժամանակ քվեարկած մարդկանց ցուցակները:

Այս մասին այսօր` ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ինքն անձամբ չի մասնակցել այդ հարցով կուսակցությունում տեղի ունեցած քննարկմանը, սակայն եթե խոսքը վերաբերում է միայն քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումն արգելող Ընտրական օրենսգրքի դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմելու փաստաթղթի տակ ստորագրելուն, ապա «Ժառանգությունը» դեմ չէ:

Պատգամավորը նաեւ հիշեցրել է, որ ժամանակին, երբ իրենք մի քանի անգամ հանդես են եկել նման նախաձեռնությամբ, ՍԴ դիմելը տապալվել է համապատասխան թվով պատգամավորների ստորագրությունների բացակայության պատճառով:

Այսօր սակայն, ԲՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները կստորագրեն այդ դիմումի տակ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ