News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները նորից հայտնվել են ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում, այս անգամ 12 տարվա վաղեմության դեպքի հետ կապված:

Wall Street Journal-ին հաջողվել է բացահայտել ԱՄՆ-ի  այլ նախագահ` Բիլ Քլինթոնի Մոսկվա կատարած այցի հանգամանքները:

Այդ  ուղեւորության ընթացքում նախագահի անվտանգությունն ապահովող  գործակալները զվարճացել են մոսկովյան շքեղ ակումբներից մեկի մերկապարուհիների եւ մշտական այցելուհիների հետ:

Հրատարակչությունն ավելացնում է, որ այդ ակումբ են հաճախել նաեւ գաղտնի ծառայության աշխատակիցները: Այդ «միջոցառումները» ներառել են նաեւ բեմում պարուհիների կողմից սեռական հարաբերությունների իմիտացիայի ներկայացում:

Քլինթոնի ներկայացուցիչը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել այդ տեղեկությունը, հայտնում է «Ռոսբալտը»:

«Քաղցած բադ» մոսկովյան ակումբը բացվել էր 1990-ականների կեսերին: Ըստ լրատվամիջոցների` այն պատկանել է կանադացի գործարար Դագ Սթիլին, ինչպես նաեւ  Վրաստանից նրա մի շարք գործընկերների: Հաստատությունը հռչակ էր ձեռք բերել աղմկահարույց ստրիպտիզ-շոուների շնորհիվ, որոնց մասնակցել են մինչեւ 920 կին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների աշխատակիցները վերջերս հայտնվել են միանգամից երկու սեքս-սկանդալներում:

Կոլումբիա կատարած Օբամայի այցից հետո միանգամից 9 թիկնապահներ հեռացվել են աշխատանքից այն բանի համար, որ հյուրանոց են բերել գիշերային թիթեռնիկների:

Ավելի ուշ ամերիկացի քաղաքական գործիչները միտք էին հայտնել, որ մարմնավաճառները կարող են համագործակցած լինել ռուսական հատուկ ծառայությունների հետ:

Երկրորդ սկանդալը կապված է Բրազիլիայի դեպքի հետ, երբ դեսպանատան թիկնապահները մարմնավաճառին ընթացող մեքենայից դուրս էին հրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ