News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը կարծում է, որ «Եվրատեսիլը» «Բուրանովյան տատիկների» տեղը չէ, քանի որ նրանք չեն դիմանա մրցույթում մնալու դաժան պայմաններին: Ըստ Միտրոֆանովի, «Ռոսիա» հեռոսւտաալիքը, որ այս տարի անցկացրել է ընտրական մրցույթը, ինքն էլ ոչինչ չի հասկանում: Իսկ ինքը եղել է այնտեղ եւ գիտակցում է ողջ սարսափը:

Միտրոֆանովն ասել է, որ խորվաթական պատվիրակության կազմում 15 օր եղել է Բելգրադում եւ տեսել «Եվրատեսիլի» «խոհանոցը» ներսից:

«Դա իրական ք*ք վիճակ է: Ի՞նչ տատիկներ, երիտասարդ աղջկան Խորվաթիայից այնպես էին տանջել, որ նա ուժ չուներ շարժվելու:

Դիմահարդարման սրահները 5-րդ հարկում էին, եւ որպեսզի հրմշտոց չլինի, արգելել էին օգտվել վերելակներից: Տեսնելով, որ նա ուժ չունի, ես օգնում էի տեղափոխել պայուսակները: Իսկ ո՞վ է տանելու տատիկների պայուսակները»,- նշել է Միտրոֆանովը:

Միտրոֆանովն ասել է, թե ինչ եղանակ է լինում Բաքվում մայիսի վերջին: «Նման ֆիզիկական լարվածությունը 75-ամյա կանանց համար չէ: Իսկ եթե մեկնումեկը կաթված ստանա, ո՞վ է պատասխան տալու»,-ասել է նա: Ըստ պատգամավորի, մրցույթին պետք է ուղարկել Բիլանին ու Յուլյա Վոլկովային, նրանք երիտասարդ են, կդիմանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ