News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է տեսանկարահանել խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքը հանրապետության բոլոր 1982 ընտրատարածքներում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վաղուց էին հայտնել բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մտադրության մասին: «Ասյօր այդ հնարավորություններն ունենք եւ տեսախցիկները կլինեն ընտրությունների վերահսկման կարեւոր լծակներից մեկը»,- նշել է Գալստյանը: Վերջինս, ի դեպ, չի կարծում, որ տեսախցիկների տեղադրումը հավելյալ ծախսեր կառաջացնի:

«Դա քարոզչական ատրիբուտիկա չէ, որ նախընտրական հիմնադրամից գումարներ ծախսվեն: Դրա համար միջոցներ կունենանք»,- նշեց նա:

Նշենք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետի` «հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ