News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ավտոճանապարհային վթարում զոհվել է Ռազմաօդային ուժերի փոխգնդապետ, Ռուսաստանի հերոս 48-ամյա Անատոլի Լեբեդը: Նա  վթարի է ենթարկվել մոտոցիկլով` Սոկոլնիկով թաղամասում:

Լեբեդը սեփական մոտոցիկլով է եղել, հավանաբար գնալիս է եղել բայքերյան սեզոնի բացմանը: Ինչ-որ պատճառով նա չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է պատնեշին, որից հետո ընկել է եւ վախճանվել ստացված վնասվածքներից:

Անատոլի Լեբեդը մասնակցել է Դաղստանի բազմաթիվ ռազմական գործողություններին 1999 թվականից սկսած: 2003 թվակակնին նա զրկվել էր կրունկից, սակայն մնացել էր ծառայելու Կովկասում:  2003 թվականի դեկտեմբեր-2004 թվականի հունվար ամիսներին Լեբեդը մասնակցել է  Դաղստանի լեռներում դաշտային հրամանատար Գելաեւի ոչնչացման ձմեռային գործողությանը: 2005 թվականին Անատոլի Լեբեդը փրկել էր ընկերներին. գործողություններից մեկի ժամանակ սպան իր մարմնով փակել էր  ենթականերին պայթած ականից եւ հրաշքով էր ողջ մնացել: ՌԴ-ի նախագահի 2005 թվականի ապրիլի 6-ի հրամանով կապիտան Լեբեդին շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում`  «Ոսկե աստղ» շքանշանի շնորհմամբ, գրում է «Նովիե իզվեստիան»:

2008 թվականի օգոստոսին Լեբեդը մասնակցել է  վրացական զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին: Զինվորական գերազանց ծառայության համար նա պարգեւատրվել էր Սուրբ Գեւորգի 4-րդ աստիճանի  շքանշանով:

Լեբեդին վերջին ուղին կճանապարհեն ռազմական բոլոր պատիվներին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ