News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2012 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  և մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության և պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է  134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: Այսպես.

ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ-19,

ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ-1,

այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ  - 40,

ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ-9,

հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ-61,

հասցեի բացակայության վերաբերյալ-1,

ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ-65:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ: ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է. չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ