News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրիլի 29-ին Լոռու մարզ են այցելել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, սակայն առանց կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի մարզային թղթակիցը, Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառով Լեւոն ՏԵր-Պետրոսյանը չի կարողացել միանալ իրենց:

Չնայած անձրեւոտ եղանակին, ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա են բազմաթիվ քաղաքացիներ: Արամ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ իրենք մեծամասնություն են լինելու խորհրդարանում, խորհրդարանի դատարկությունը լցնելու են իրենց մարդկանցով. «Այսօր 70-80 պատգամավոր կա, որ ոչ գրել, ոչ էլ կարդալ գիտեն, ու իրենք շարունակություն են տալիս անգրագիտությանը, այլ խնդիր չունեն, քան վզները հաստացնելը» :

ՀԱԿ-ի կողմից Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Աշոտ Մանուկյանը համաքաղաքացիներին տեղեկացրել է, որ իրենց` ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ, ու տեղ գրավելու խնդիր չէ: «Մենք ուզում ենք ճահճի մեջ աճող շերեփուկներին վերացնել»,- ասել է նա:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ