News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2012 թ. ապրիլին 2011 թ. ապրիլի նկատմամբ գնաճը Հայաստանում (12-ամսյա գնաճ) կազմել է 1.9%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում` ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում:

12-ամսյա կտրվածքով պարենային ապրանքների գներն աճել են 1.1%-ով, ոչ պարենայինը` 4.3%-ով, ծառայություններինը` 1.5%-ով:

2012թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը  0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.2%): 

2012թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.4%  գնանկում,  ինչի վրա անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, կենդանական եւ բուսական յուղերի,  շաքարավազի 1.5-7.6% գների նվազումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ