News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բարսելոնի «գիշերային թիթեռնիկները» բողոքի երթ են արել` ընդդեմ քաղաքում փողոցային մարմնավաճառության արգելքի:

Կանայք գույնզգույն դիմակներով եւ պաստառներով անցել են քաղաքի փողոցներով` այդկերպ ցուցադրելով իրենց անհամաձայնությունն իշխանությունների որոշմանը:

Ավելի քան 450 կանայք վանկարկել են «Մենք մարմնավաճառներ են եւ ունենք իրավունքներ», հայտնում է EuroMag-ը: Նրանց կարծիքով, իրենք հասարակության լիիրավ անդամներ են, ինչպես մյուսները, եւ, համապատասխանաբար, ունեն իրավունքներ, որոնք այժմ ոտնահարվում են:

Ցուցարարները հասել են մինչեւ քաղաքապետարան, որտեղ կարդացել են իրենց հռչակագիրը, երգել եւ պահանջել են, որ քաղաքապետ Խավիեր Տրիասը հանդիպի իրենց հետ:

Քաղաքային իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել, ըստ որի մարմնավաճառությամբ զբաղվելը հանրային վայրերում արգելվում է: 3 հազար եվրո տուգանքները գանձվելու են ինչպես կանանցից, այնպես էլ հաճախորդներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ