News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է ակտիվացնել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ զարգացման գործընթացը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիքէ հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: «Վերջին շրջանում Գեղարքունիքի մարզում մի քանի այսպիսի կառույցներ արդեն առաջացել են: Դրանք թույլ կտան ավելի արդյունավետ օգտագործել տրամադրվող գյուղտեխիկան: Դա մեկ այլ խնդիր է, որի լուծման համար արդեն որոշակի քայլեր կատարվել են» ասաց նա՝ նշելով, որ կոոպերատիվների ստեղծման եւ կայացման համար դրական քայլ էր 2010 թ.-ի կոոպերատիվի մասնակիցների մինիմալ շեմի վերացման մասին որոշումը։

Պատգամավորը դրական է համարում նաեւ հողի հարկի ու գույքահարկի ապառքների զեղչումը։ «Ազգային ժողովում մենք կողմ էինք այդ օրինագծի ընդունմանը, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինները գործնականորեն այդ գումարները գանձելու միջոցներ չունեին: Իսկ համայնքային բյուջեում դրանք ստիպված էին ձեւակերպել որպես եկամուտ: Այժմ այդ խնդիրը նրանց համար կարող ենք լուծված համարել», - ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝  հաշիվերի զրոյացումը ՏԻՄ-երին թույլ կտա նաեւ տեղական հարկատեսակներն ավելի կանոնակարգված կերպով հաշվառել:

Որպես մեկ այլ դրական քայլ` Ռ. Գրիգորյանն առանձնացրեց 10-րդ ճապոնական գրանտով ստացված գյուղտեխնիկայի մատակարարումը բերձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերին` գործարանային գնից 50%-ով ցածր: «Սրանք մեր քաղաքական ուժի ծրագրերից միայն մի քանիսն են, որոնք անցած տարիների ընթացքում իրականացվել էին: Կարծում եմ` ընտրության ժամանակ դա թույլ կտա ընտրողներին կողմնորոշվել ըստ կատարած գործերի, այլ ոչ թե` ըստ խոստումների: Ինչպես նկատել եք, մենք խոստումներ չենք տալիս` հանդես գալով մեր կատարած աշխատանքով», - ասաց Ռ. Գրիգորյանը` հավելելով, որ կուսակցությանը մեծ պատիվ է բերել այն, որ նախընտրական քարոզարշավը համաձայնել է գլխավորել եւ վարել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ