News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր` մայիսի 1-ին, նախընտրական հանդիպումներ են անցկացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերում: Հանդիպումներին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել:

Թալինում ընտրողների առաջ ելույթ են ունեցել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես, նշել է. «Էական չէ, թե ինչ տեղի կունենա այս քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում: Էական չէ` ցուցակներ կգրեն, անձնագրի պատճեններ կվերցնեն: Էականն այն է, թե դուք ինչ կանեք, ինչ գործողություն կձեռնարկեք ընտրական տեղամասում հայտնվելուց հետո: Եվ մենք մարդկանց կոչ ենք անում 2012 թվականի մայիսի 6-ին մասնակցել 30 վայրկյանանոց հեղափոխությանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր ելույթում նախ շնորհավորել է մայիսի 1-ն է՝ աշխատանքի օրվա կապակցությամբ, ապա հավելել. «Եթե ուզում եք փոփոխություն, եթե ուզում եք փոխել՝ թողեք այս ժողովուրդն ընտրի։ Ինքն իմաստուն ժողովուրդ է, ինքը ճիշտ ընտրություն կանի, ու փոփոխությունները միանգամից կլինեն: Հավատացեք, ժողովուրդ, որ եթե ընտրյալը ձեր սրտով լինի, ձեր ընտրածը լինի, ամեն ինչ փոխվելու է»: Նա Թալինում կոչ է արել ներկաներին մեծամասնական ընտրակարգով քվեարկել Մկրտիչ Սափեյանի օգտին:

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էլ անդրադարձավ տնտեսության կոռումպացվածության խնդրին, նշելով, որ երկրի գլխավոր խոչընդոտը քրեաօլիգարխիկ համակարգն է, իսկ այս վարչախումբը այդ համակարգի գոյության երաշխավորն է:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ