News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը լքել է  միջազգային քաղաքականության փորձագետ Ռիչարդ Գրենելը, որը չէր թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: 45-ամյա Գրենելը դարձել է պահպանողական-հոմոֆոբների զանգվածային հարձակումների առարկա: Նրան անվանել էին պոտենցիալ  «Օբամայի ճամբարի փախստական», հենց որ  նա  Դեմոկրատական կուսացության համագումարում հայտարարի նույնասեռական ամուսնությունների աջակցության մասին:

Ինչպես հայտնում է  Washington Post թերթը, Գրենելն իր հայտարարության մեջ բողոքել է  կուսակցականների` իր անձնական կյանքը «անարդարացի դատապարտելու» դեմ: Միթ Ռոմնիի համար հեշտ չի լինի համախոհի կորուստը, հենց այժմ նկատելի են դարձել Օբամայի արտաքին քաղաքական հռետորաբանության թույլ տեղերը, որի վրա կարող էր շահել մասնագետ Գրենելը, նշում է հրատարակությունը:  

Բացի կողմնորոշումից` Ռիչարդ Գրենելը հայտնի է իր կնատյացությամբ: Նա հասցրել է Twitter-ում բազմաթիվ հրապարակումներ անել այդ թեմայով, մինչեւ որ բարձրացած աղմուկը ստիպել էր նրան ջնջել այդ բոլորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ