News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն նախընտրական արշավի անմիջական դիտարկմամբ չի զբաղվում: Միաժամանակ մենք մեծ  ջանքեր ենք ներդնում, որպեսզի ընտրական գործընթացն անհրաժեշտ` ժողովրդավարական հունով գնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջոցով 1,7 մլն եվրոյի ծրագիր է իրականացնում` Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար:

Սորոկինը նշեց, որ իր ղեկավարած կառույցը հսկայական մջոցառումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Այդ թվում` ստորագրվել է հուշագիր ԿԸՀ-ի հետ. «Ավելին, մենք աշխատում ենք ոչ միայն մայրաքաղաքում, այլ մյուս քաղաքներում: Մեր աշխատանքը բավականին մեծ է, այն տեսանելի է»,-նշեց Սորոկինը:

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը նաեւ հիշեցրեց, որ ընտրություններին ԵԱՀԿ մոտ 250 դիտորդներից բացի, կհետեւեն  ԱՊՀ 151 դիտորոդներ, Եվրախորհրդարանի մոտ 70 ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ կլինեն մինչեւ 700 օտարերկրյա դիտորդներ, մոտ 14 հազար տեղական դիտորդներ:

«Մեծ քանակությամբ տարբեր միջոցառումների իրականացումը եւ ֆինանսական միջոցների ծախսումը վաղ թե ուշ որակ կտան, իսկ որակ մենք տեսնում ենք` դա ժողովրդավարական ազատ ընտրություններն են, որոնք պետք են ձեզ, պետք են մեզ  եւ, առաջին հերթին, հայ ժողովրդին, ձեր երկրին»,-նշեց գրասենյակի ղեկավար: Նրա գնահատմամբ` նախորդ ընտրությունների համաեմատ կարելի է նկատելի առաջընթաց արձանագրել բոլոր ուղղություններով: «Դա ակնհայտ է»,-արձանագրեց Սորոկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ