News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայում, Մանգեյմեի դատարանը որոշել է գերմանական շուկայից հավաքել Microsoft-ի մի շարք ապրանքներ, այդ թվում խաղային Xbox 360-ը եւ Windows 7 օպերացիոն համակարգը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, նման որոշման պատճառն այն է, որ այդ ապրանքները խախտում են Motorola Mobility ընկերությանը պատկանող պատենտները:

Microsoft-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, հայտարարել են, որ վճիռը չի ազդի Գերմանիայում իրենց արտադրանքի վաճառքի վրա: Ապրիլին ամերիկյան դատարանը արգելել էր Motorola-ին հասնել գերմանական դատարանի որոշման կատարմանը, քանի դեռ ԱՄՆ-ում համանման քննություն է ընթանում:

Microsoft-ը մտադիր է բողոքարկել որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ