News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Մոսկովյան դատարանը տաքսու վարորդ Վիտալի Գրոդիկին ուղարկել է հարկադիր բուժման: 2011թ. հոկտեմբերին վարորդը մերկ վիճակով հարվածել էր 17 ավտոմեքենայի, այդ թվում` պարեկային:

Երբ նրան ձերբակալել են, բոլորովին մերկ է եղել: Ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել եւ պահանջել, որպեսզի ոստիկաններն իրեն չծածկեն` բղավելով «Տեր Աստված, փրկիր եւ պահպանիր» եւ երգելով Ռուսաստանի հիմնը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդ Գրոդիկը սթափ է եղել եւ չի գտնվել թրմանյութերի ազդեցության տակ: Անձամբ վարորդը հայտարարել է, թե «թռչում էր սիրո թեւերի վրա», սակայն իրեն խանգարել են «նենգ մարդիկ»:

Համացանցում հայտնվել էր նաեւ հետապնդման տեսանյութը, որն էլ առանձին սկանդալի պատճառ է  դարձել: Տեսաձայնագրության մեջ լսվում են  ոստիկանության երկու աշխատակիցների բանակցությունները, ովքեր անթույլատրելի բառապաշար են օգտագործում: Ոստիկաններն ազատվել են աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ