News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մակեդանիայի դատարանը որոշել է մեկ ամսով կալանավորել 20 իսլամիստներից իննին, որոնք կասկածվում են ապրիլի 12-ին Սկոպիեի մոտ հինգ անձանց սպանելու մեջ: Գործով անցնող 60-ամյա կինը տնային կալանքի տակ է առողջական վիճակի պատճառով, եւս 10 մարդ կալանավորվել է երկու օրով:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», մակեդոնական իշխանությունները մայիսի 1-ին ձերբակալել էին 20 հոգու`  հինգ անձանց սպանության կասկածանքով: Ձերբակալվածներից մի քանիսն արմատական իսլամիզմի կողմնակիցներ են:

ՆԳՆ-ն հրապարակել է հինգ ալբանացիների անուններն ու լուսանկարները, որոնց համարում են սպանության անմիջական կատարողները:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ոստիկանությունը Սկոպիեի մոտակայքում հայտնաբերել էր սպանված հինգ մակեդոնացիների մարմինները` հրազենային վնասվածքներով: Նշենք, որ հակաալբանական կարգախոսներով  բողոքի զանգվածային ակցիան, որը տեղի էր ունեցել սպանությունից առաջ, վերաճել էր ոստիկանության հետ բախումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ