News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիսային Իլամ նահանգի Աբադան եւ Մորմորի քաղաքներում մայիսի 3-ին 5,5  բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», վկայակոչելով Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտին կից սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին,  ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 14:39-ին:

Երկրաշարժի արդյունքում Աբադանում 5 տուն է ավերվել, իսկ Մորմորիում կոտրվել են շենքերի ապակիները: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան:

Նույն օրը, երեւանյան ժամանակով ժամը 19:20 -ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական մասում: Էպիկենտրոնը գտնվել է Կյութախիա նահանգում: Այստեղ եւս զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ