News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, թերթին տեղեկություններ են հասել, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100 հազար հեռախոս է ներկրել ՀՀ:

«Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով):

Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից՝ մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջերը սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում: ՕԵԿ-ից, ինչպես եւ սպասում էինք, հերքեցին այս լուրերը՝ հավելելով, որ դրանք հերյուրանքներ են»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ