News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Զինված իտալացին, ով  մի քանի ժամ շարունակ Իտալիայի հյուսիսում գտնվող Բերգամո նահանգի Ռոմանո դի Լոմբարդիա քաղաքում գտնվող Equitalia հարկային գրասենյակում պատանդներ է պահել, բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իշխանություններին:  Տղամարդն այդ քայլին է դիմել իր աղքատ վիճակի պատճառով:

Տղամարդը զինված է եղել հրացանով եւ երկու ատրճանակներով: Նա պատանդ է վերցրել 15 մարդու, սակայն մեկ ժամ անց, երբ ոստիկանությունը շրջափակել էր շինությունը, բաց է թողել բոլորին, բացի մեկից, եւ համաձայնել է բանակցություններ  վարել ոստիկանության հետ: Equitalia գրասենյակի աշխատակից Կարմինե Մորմանդին  պատանդ է մնացել  հինգ ժամ շարունակ:

Ազատվելուց հետո նրան շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց, գրում է Sky TG24-ը:

Բանակցությունների ընթացքում իտալացին հայտարարել է, որ ֆինանսական դժվարություններ ունի եւ պատրաստ է ինքնասպան լինել, գրում է  «Ռոսբալտը»:

Ի վերջո, տղամարդը բաց է թողել վերջին պատանդին եւ հանձնվել ոստիկանությանը: Երբ նրան ձեռնաշղթաներով դուրս են բերել շենքից, նա բորբոքված վիճակում է եղել: Պարզվել է, որ նա 50-ին մոտ տարիքի առեւտրական է: Նրա կրակոցների արդյունքում պատանդներից ոչ ոք չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ