News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պայմանավորվել են ընտրությունների օրը ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչների համագործակցության մասին: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հերթական նիստում նշեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները միմյանց հետ կհամագործակցեն, որի արդյունքում միասնական շտաբը ամեն ընտրատեղամասում իրավիճակը վերահսկող 5-6 մարդ կունենա:

Երկրորդը, որի մասին պայմանավորվել են այս ուժերը, դա համատեղ շարժական խմբերի ստեղծումն է, որոնցում յուրաքանչյուր ուժից կլինի մեկական մարդ: «Մենք կառաջարկենք, որ այդ խմբերին միանան լրագրողներ, ակտիվիստներ, ովքեր կհետեւեն ընտրական գործընթացին: Նրանց կհայտնեն խախտումների մասին եւ այդ խմբերն օպերատիվ կարձագանքեն»,-նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը մեծ հույսեր չի կապում Սահմանադրական դատարան դիմելու հետ: «ՍԴ-ն վաղուց իրեն պահում է իշխանության կցորդի նման, հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո այդպես էլ չեն հրապարակվի քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Դրա համար էլ որոշվել է, որ քաղաքական ուժերի վստահված անձինք, միասնական շտաբի անդամները կկազմեն այն մարդկանց միացյալ ռեգիստրը, ովքեր մասնակցել են քվեարկությանը: Այդ ցուցակները ընտրակեղծիքները բացահայտելու հնարավորություն կդառնան: Մենք նաեւ պայմանավորվել ենք քվեարկությանը մասնակցածների այլընտրանքային հաշվարկ իրականացնել: Ամեն 3 ժամը մեկ թվերը կհամադրվեն»,-ասել է ՀԱԿ անդամը:

Նշենք, որ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ կուսակցություն է եւ հուշագիր է ստորագրել, ըստ որի, առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ