News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը գտել է ՀԱԿ թեկնածու Վիոլետտա (Մանուշակ) Պետրոսյանի քարոզարշավը խոչընդոտած անձանց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության  Էրեբունու բաժին  է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը  եւ հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:

Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելիս իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ եւ գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հիշյալ անձանց  ինքնությունները, որոնք ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել բացատրություններ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ