News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հանրապետոջւթյան հրապարակում, ի նշանի բողոքի, երեկ` մայիսի 3-ին, ոտքերը փայտին մեխած 51-ամյա Գրիգոր Շաքոյանին առաջիկայում անձնագիր կտրամադրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ`  քաղաքացուն անձնագիր չէր տրվել իր մեղավորությամբ, քանի որ չէր ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները երեկ չափել էին ճնշումը, պարզել, որ քաղաքացին որեւէ անգամ հոգեբուժարանում չի եղել եւ տեղափոխել թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ ոտքերը փայտին մեխած քաղաքացին ամբուլատոր բուժօգնություն  ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում մայիսի 3-ին, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ` HSBC բանկի դիմացի մայթին, 51-ամյա Գրիգոր Շաքոյանը որպես բողոքի ձեւ ոտքերը մեխել էր փայտերին: Քաղաքացին այս վիճակում էր եղել կեսօրից. ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ոչ ոստիկան է մոտեցել, ոչ շտապօգնություն է ահազանգ եղել, ոչ էլ քաղաքացիներն են օգնություն առաջարկել:

Ահազանգով դեպքի վայր են եկել բժիշկները, նաեւ ոստիկանության պարեկային ծառայության մի քանի աշխատակիցներ:

Գ. Շաքոյանը պահանջում էր, որ իրեն անձնագիր տրամադրեն: Նրա պատմելով, ինքը երկու ամիս առաջ է ազատվել բանտից, 7 տարի ազատազրկված է եղել, ասում է խաբեբայության մեղադրանքով:

Նա դիմել էր ոստիկանություն, խնդրել անձանգիր տրամադրեն, ձեռքին ունեցած փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է 2010 թ. մարտին, բայց իրեն ասել են, որ պիտի գրանցում ունենաս, իսկ Շաքոյանը ոչ գրանցում ունի, ոչ` տուն:

«Ես ուզում եմ ընդամենը ինձ անձանգիր տան, նորմալ գրաժդանսկի զգամ, թողեմ գնամ էս երկրից»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ