News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայ հասարակությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու հնարավորություն չի ընձեռի: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանն ասել է, որ իր համար դժվար է  հասարակության մեջ «Քոչարյանի երկրպագուների» գտնելը: «Երկրորդ նախագահը միայն իրավիճակն է զննում, սակայն քանի որ Քոչարյանը միանշանակ կապված է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ, նա հասարակության մեջ աջակցություն չի գտնի: Թող գա եւ պատմի մարտի 1-ի մասին: Բացատրի` ինքը չի արդյոք կրակելու հրաման տվել»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների նախօրեին հարցազրույց է տվել, Բագրատյանը պատասխանել է. «Դրան հանգիստ եմ վերաբերում: Ինչ եք ուզում իմանալ, թե այդ հարցազրույցում մտքի փայլուն թռիչք եղե՞լ է»:

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ Քոչարյանը, փաստորեն, կրկնել է ՀԱԿ-ի քննադատությունը գործող իշխանության տնտեսական քաղաքականության վերաբերյալ, Բագրատյանն ասել է. «Ոչ, այդպես չի լինի: Ես հստակ բաներ եմ ասում: Բացի դրանից, եթե Հայաստանում կա արտագաղթի աճ, եւ Քոչարյանն էլ է այդ մասին խոսում, ես, ինչ է, արգելե՞մ նրան դա անել, քանի որ մենք ենք առաջինն ասել:

Բացի դրանից, երկրում  տնտեսության բացասական երեւույթները  Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականության հետեւանքներն են: Միանշանակ կարող եմ միայն ասել, որ Սերժ Սարգսյանի  տնտեսական վատ քաղաքականությունը Քոչարյանի տնտեսական քաղաքականությունից վատ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ