News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ իտալական Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական Guzzini  ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` հատկապես մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը հնարավոր կդառանա առավել արդյունավետ կառավարում ապահովել: Այս համատեքստում քաղաքապետը կարեւորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախ եւ առաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում: «Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարեւորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման եւ ենթակառուցվածքների արդիականացման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով հենց Ռենկոյի հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության եւ վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ Ռենկոյի տնօրենը նաեւ վստահեցրել է, որ Guzzini ընկերությունը եւս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երեւանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաեւ վստահելի գործընկեր: Guzzini  ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին եւս` շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են եւ իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ