News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար, վիզային ռեժիմի պարզեցումը ծրագրի մի մասն է կազմում եւ, բնականաբար, պետք է իրականություն դառնա։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ նախագահող Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենը։

Ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի պարզեցումը, նրա խոսքով, նախաձեռնել է Շվեդիան։ Նա հիշեցրել է, որ վիզային ռեժիմը վերջերս վերացվել է Սերբիայի, Չերնոգորիայի եւ Մակեդոնիայի համար։

«Կարող եմ ասել, որ Հայաստանի համար ռիժիմը կպարզեցվի եւ մի օր էլ ընդհանրապես կվերանա»,- հայտարարել է Ադենը։ Բայց այդ գործընթացը, նրա խոսքով, ԵՄ առջեւ դրված հարցերից ամենավերջինների շարքում է։

Ծրագրի հիմնական խնդիրները անդամ-երկրների ժողովրդավարացման գործընթացն է, կապերի զարգացումն այդ երկրների միջեւ։

Ադենը նշել է նաեւ, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ «նրա հարեւաններն այնքան էլ չեն կիսում եվրոպական արժեքները»։ Նրա համոզմամբ, «Արեւելյան գործընկերությունը» կօգնի ոչ միայն Հայաստանին, այնպես էլ մյուս անդամ-երկրներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ