News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ: 

Ընդդիմադիր «Հանրային պալատը» քաղաքապետարանի առջեւ պիկետ է կազմակերպել` հավաքների ազատության սահմանափակման հետ կապված:

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Բաքվի իշխանություններն ավելի քան 5 տարի հրաժարվում են արտոնել ընդդիմության հանրահավքները քաղաքի կենտրոնում` առաջարկելով դրանք անցկացնել ծայրամասում:

150 ընդդիմադիրներ քայլերթով անցել են Բաքվի կենտրոնում` վանկարկելով «Ազատություւն», «Հրաժարական», «Ազատություն խղճի բանտարկյալներին» եւ այլն: Սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանները եւ սկսել ցրել ակցիայի մասնակիցներին` ձերբակալելով առավել ակտիվներին:

Ոստիկանությունում հերքել են ձերբակալվածների մասին տեղեկությունները, իսկ ցրումը բացատրել ակցիայի արտոնված չլինելու հանգամանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ