News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պուրակի ակտիվիստների դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով պատասխանատվության ենթարկել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում իրենց դեմ բռնություն գործադրած ոստիկաններին:

«Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական եւ օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության եւ բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին պետք է պատասխանատվության ենթարարկվեն համապատասխան մարմինների եւ արդարադատական համակարգի կողմից:

Հարկ է նաեւ նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից եւ բռնությունից հետո, երբ մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց բուժօգնություն ստանալու`հրապարակավ հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, ոստիկանները առանց որեւէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու, նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները եւ բռնի գործողությունները եւ կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին, որոնք անօրինականություն եւ բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, եւ գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության կարգի հաստատաման եւ մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ