News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. 

Պարոն Մարգարյան, ե՞րբ եք նախատեսում ավատել պուրակի բարեկարգման աշխատանքները:

Դե, աշխատանքներն ընթանում են: Ինձ թվում է`շատ կարճ ժամանակահատվածում մենք կավարտենք Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները:

Նախագահի` պուրակ կատարած այցից եւ կրպակներն ապամոնտաժելու հանձնարարականից հետո Ձեզ շատ քննադատեցին: Արդյոք հնարավոր չէ՞ր նախքան նախագահի այցն այդ հարցն ի նպաստ հասարակության լուծել:
 
Ես բազմիցս իմ խոսքում ասել եմ, ոք մենք այդ կրպակները ժամանակավոր էինք տեղադրել: Մինչեւ երեք տարի ժամկետով էինք որոշում կայացրել: Ամեն օր կարող էր որոշում կայացվել, որ կրպակները կարող են ապամոնտաժվել: Ու ես դեմ եմ հիմնական կրպակներին:

Սկզբնական շրջանում շատ էիք խոսում կրպակների սեփականատերերի իրավունքների մասին: Այսօր այդ հարցը կարծես անտեսել եք, ինչ-որ բա՞ն է փոխվել:

Միանշանակ մենք սեփականատերերի իրավունքները պետք է պաշտպանենք: Եվ հիմա բանակցություններ ենք տանում սեփականատերերի հետ,Աբովյան փողոցի նախկին ժամանակավոր շինությունների սեփականատերերը ամեն ինչ հասկանում եւ ընդունում են: Կփորձենք հետագայում ինչ-որ միջոցներով իրենց փոխհատուցել:

Ի՞նչ միջոցներով, ուրիշ տե՞ղ կտեղափոխեք այդ կրպակները:

Կրպակնե՞րը, ո'չ:

Իսկ ի՞նչ, ֆինանսական փոխհատուցո՞ւմ կտրվի:

Ոչ էլ գումարային, ուղղակի քննարկում ենք: Դեռ ժամանակ կա, սեփականատերերը չեն վռազում, իրանք ասել են` մենք կհամբերենք:

Իսկ նրանք չդժգոհեցի՞ն Սերժ Սարգսյանի հանձնարարականից:

Չէ, չեն դժգոհել, երեւի սեփականատերերը հասկանում են, որ էդքան էլ հարմար չէր կրպակների տեղը»,- գրում է «Հայացք» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ