News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար, ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման վերաբերյալ որեւէ առաջարկ դեռ չի ստացել: Այդ մասին նա այսօր` մայիսի 10-ին, հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում: «Դեռ որեւէ խոստում, քննարկում չի եղել, պատրաստ եմ աշխատել, քանի որ շատ ծրագրեր եմ սկսել, լավ կլիներ` հասցնեմ ավարտեմ»,- ասաց Ա. Գրիգորյանը, սակայն կտրականապես հերքեց այն տարբերակը, որ նախարար կաշխատի ԲՀԿ-ից դուրս գալու պայմանով:

Ա. Գրիգորյանը հայտարարեց նաեւ, որ գոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ ԲՀԿ-ն նախորդ տարվա համեմատ կրկնակի քվեներ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ