News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Ուելս Ջոն Աջական հայտարարել է Հայոց ցեղասպանության փաստի մասին:

Խորհրդարանի նիստի ընթացքում դիմելով գործընկերներին` նա նաեւ հայտարարել է, որ հայերը բռնագաղթել են Արեւմտյան Հայաստանից, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

«Արդեն ճանաչվել է, որ  ողբերգությունն սկսվել է այն պահին, երբ օսմանյան կառավարության կողմից ձերբակալվել, արտաքսվել եւ սպանվել են հայ 250 առաջնորդներ եւ մտավորականներ»,- ընդգծել է Աջական:

Խորհրդարանականը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը խտրականության կործանարար հետեւանքների իրական օրինակ է` հավելելով, որ զոհերի թիվը կազմել է 1,5 միլիոն:

«Հայ դատի» ավստրալական հանձնախբի գործադիր տնօրեն Վարդան Մեղերդիչյանը խորհրդարանականին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ