Թբիլիսիում փլուզվել է Սերեբրյաննայա փողոցում գտնվող հայկական եկեղեցու մի հատվածը:
Բեկորներն ընկել են բակում գտնվող տան վրա եւ քանդել դրա պատը, հաղորդում է GHN-ը:
Նախնական վարկածով` փլուզման պատճառը երկու օր առաջ Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրեւն է:
Նշենք, որ Թբիլիսիի Սերեբրյաննայա փողոցում տեղակայված է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որն արդեն զգալի տուժել էր 2012թ. հունվարի 2-ի եւ 9-ի հրդեհների հետեւանքով:
Դրանից հետո Թբիլիսի էր ուղարկվել Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբը: Վրացական իշխանությունների հետ եկեղեցին վերականգնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: