News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Ծավ գյուղի գյուղապետարանում մայիսի 29-ին կկազմակերպվեն հասարակական լսումներ` Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը նաեւ հրապարակել է հանքավայրի շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության գնահատականը:

Հանքավայրի ուսումնասիրությունն իրականացնում է «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը:

Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային մասում, Կապան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արեւմուտք, Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին:

Հանքավայրի տարածքում որոնողական աշխատանքները սկսվել են դեռեւս 1971 թվականին եւ ընդհատումներով շարունակվում են մինչ այժմ:

Հանքաքարի համեմատաբար պարզ նյութական կազմը եւ ոսկու բավարար պարունակությունը ենթադրում է բավականին բարձր տեխնոլոգիական ցուցանիշների ստացման հնարավորություններ: 

Ենթադրվում է, որ հանքավայրում առկա են 2.8 տոննա ոսկու եւ 4 տոննա արծաթի պաշարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ