News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանա-վրացական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի մենաստանի հարցը ԽՍՀՄ փլուզումից հետո վիճելի է մնում:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգայնականության եւ հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքով` այդ հարցի շուրջ լարվածության աճը կապված է այն բանի հետ, որ Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պետք են էթնիկ ադրբեջանցիների ձայները աշնանը սպասվող խորհրդարանական  ընտրություններին:

«Սահակաշվիլին ուզում է ստանալ Վրաստանի արեւելքում բնակվող ադրբեջանցիների ձայները: Այդ պատճառով նա հարցին հաղորդեց որոշակի դինամիկա Ադրբեջանի օգտին, ինչից էլ օգտվեցին նրանք` դիրքավորվելով սահմանին:  Վրացական հանրությունը շատ ցավագին ընդունեց  դեպքերի նման զարգացումը», - նշեց փորձագետը: Զաքարեիշվիլիի կարծիքով վրացական իշխանությունները «բախվեցին» բավական կտրուկ դժգոհության եւ հասկացան, որ ավելի լավ է հիմա չծավալել այդ հարցը:

«Այսքան տարի Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հետաձգում էին այս հարցը, քանի որ երկկողմ հարաբերությունների օրակարգում կան շատ ավելի կարեւոր հարցեր: Ամենայն հավանականությամբ կողմերը կփորձեն վիճելի հարցը կրկին բերել  ելքային անորոշ վիճակին», - կարծում է քաղաքագետը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանը սահմանապահ դիրք էր տեղակայել  Դավիթ Գարեջի մենաստանի վիճելի տարածքում`  Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք: Դա տեղի էր ունեցել նախքան սահմանազատման եւ սահմանագծման վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովի  աշխատանքների ավարտը: Հոգեւորականների խոսքով` ադրբեջանցի սահմանապահները մենաստանի տարածքի մի հատվածում արգելում են վրացի զբոսաշրջիկների մուտքը:

Թբիլիսիում մայիսի 20-ին բողոքի երթ տեղի կունենա` ի պաշտպանություն մենաստանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ