News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվել է 143 ստուգում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված մանրածախ առեւտրի կետերում, լիցենզավորված անձանց մոտ եւ պետական հիմնարկներում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ստուգված շուրջ 9800 իրերից 3759-ը սխալ հարգով են եղել հարգադրոշմված կամ հարգադրոշմված չեն եղել (38%):

Այդ մասին նշված է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման եւ զարգացման մասին» հայեցակարգում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ այսօր` մայիսի 24-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:

Նշվել է նաեւ, որ 2009 թվականի կեսից, առաջնորդվելով փոքր եւ միջին ձեռնարկություններում ստուգումներ չիրականացնելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ, մանրածախ առեւտրի կետերում եւ լիցենզավորված անձանց մոտ չի իրականացվել ստուգում:

Առաջարկվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր ունենան ոչ միայն հարգադրոշմ եւ տարբերանիշ, այլեւ անվանանիշ: Բացի այդ` մեծածախ եւ մանրածախ առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք պետք է հաշվառվեն շուկայի վերահսկողության համար պատասխանատու պետական կառույցում: Հաշվառման ընթացակարգը պետք է լինի պարզ` ներառելով էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով հաշվառման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ