News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկրի» հետ կոալիցիայի ձեւավորումը հարցի տեխնիկական կողմն է, Հանրապետական կուսակցությունը ու ՕԵԿ-ը շարունակելու են լուրջ համագործակցությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ նրա ծրագրերի հիման վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, կձեւավորի արդյոք ՀՀԿ-ն կոալիցիա ձեւավորելու է ՕԵԿ-ի հետ:

«Առավել եւս, որ «Օրինաց երկիրն» արդեն հայտարարել է, թե 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հնարավոր է` նոր հուշագիր ստորագրվի կամ հայտարարություն արվի, այդ ամենը ձեւական բնույթ ունի: Գլխավորը` ՕԵԿ-ի պատրաստակամությունն է` շարունակել դեռ 2008-ին ստորագրված ծրագիրը»,- ասել է Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ըստ շրջանառվող տեղեկությունների, եւ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստանի» մերժումը, ՕԵԿ-ին երկու լրացուցիչ նախարարական պորտֆել կհասնի, Շարմազանովը նշել է, թե ՀՀԿ-ում քաղաքական պաշտոնների հարցն ընդհանրապես չի քննարկվել, եւ եւս մեկ նիստ կգումարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ