Վրաստանում խոզի գրիպից մահացել է 24-ամյա մի կին՝ Ցիալա Էսակիան, որը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, մահացել Քութաիսիի մոր եւ մանկան ախտորոշման կենտրոնում:
Բժիշկների խոսքով, կնոջ մահվան պատճառը հիվանդանոց ուշ դիմելն է: Բժիշկներին, այդուհանդերձ հաջողվել է փրկել երեխային, եւ նորածին աղջնակն իրեն լավ է զգում:
Դեկտեմբերի 16-ի տվյալներով՝ այդ երկրում լաբորատոր հաստատվել է ավելի քան 600 խոզագրիպի դեպք, բայց իրական թիվը մի քանի անգամ բարձր է: Սա արդեն Վրաստանում խոզի գրիպից մահանալու 5-րդ դեպքն էր: