News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե 1918-20 թվականներին Հայաստանը հեռատես լիներ, կարող էր պահել Ղարաբաղն ու Նախիջեւանը: Մայիսի 28-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Հարությունյանը:

«Հայաստանը պետք է հասկանար, որ Ռուսաստանի թուլացումը ժամանակավոր է, հետո կրկին վերադառնալու է Հարավային Կովկաս: Եթե Հայաստանը, զուտ պրագմատիկ նկատառումներով, ավելի վաղ ընդուներ բոլշեւիկների գերիշխանությունը, ինչպես 1920թ. ապրիլին դա արեց Ադրբեջանը, ՌԽՖՍՀ-ն կպաշտպաներ Հայաստանի դիրքորոշումը, այլ ոչ` Թուրքիայի եւ Ադրբեջանի «ազգային երդումը»: Իսկ ստացվեց հակառակը, Ղարաբաղն ու Նախիջեւանը նախ վիճելի համարեց, ապա` ադրբեջանական:

Զանգեզուրը եւս վիճելի տարածք համարեց»,- հիշեցրել է պատմաբանը:

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է ճկուն արտաքին քաղաքականություն վարի` պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: «Այդուհանդերձ, պետք չէ հեռու մնալ Արեւմուտքից, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ: Վերջինը գտնվում է Ռուսաստանի վառ արտահայտված ազդեցության տակ եւ դիվերսիֆիկացիան մեզ չէր խանգարի»,- ասել է Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ