News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Time» ամսագրի լրագրող Ուիլյամ Լի Ադամսը ընթերցողի հետ կիսվել է իր այն նկատառումներով, թե ինչու Հայաստանի պատվիրակությունը «որոշ անհարմարություններ» կունենար, եթե որոշեր մասնակցել Բաքվում կայացած «Եվրատեսիլին»:

Նրա խոսքով` յուրաքանչյուր լրագրողի տրվել էր գրքույկ, որում պատմվում էր Ադրբեջանի «բազմակուսակցական դեմոկրատական համակարգի» եւ ղարաբաղյան հակամարտության մասին, որի ժամանակ «հայ անջատողականները սկսեցին արյունալի պատերազմ, եւ արդյունքում գրավվեց Ադրբեջանի տարածքի մոտ մեկ հինգերորդը»:

«Երկրպագուներն ու լրագրողները հեռացան Բաքվից` հասկանալով, թե ինչու հայերի համար այնտեղ հարմարավետ չէր կարող լինել: Տարածաշրջանի քարտեզների վրա, որոնք  կախված էին ամբողջ Բաքվով մեկ, Հայաստանը հարեւանների թվում չկար, Հայաստանի տարածքի մասը բաց էր մնում»,-գրում է լրագրողը:

Նա նշում է, որ իշխանությունները Եվրաակումբի դիջեյներին արգելել էին հայկական երգեր կատարել, որոնք ամենապոպուլյարներից էին:

«Երեկոներից մեկի ժամանակ, որտեղ բարձր երաժշտություն էր հնչում, ես խոսում էի երկրպագուների հետ: Ես նրանց ասացի որ ամերիկացի եմ: «Հա՞յ»` մռայլվեցին նրանք` լավ չլսելով American-ն, թե Armenian-ն»,-գրում է լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news