News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասում են, բուռն լոբբիստական աշխատանքներ է սկսել իրականացնել նոր կառավարության կազմի հետ կապված: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները:

«Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրագույն ՀՀԿ-ականների ու մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մոտ կարծիք է հայտնել, որ նոր կառավարության կազմում ինքը շատ կցանկանար տեսնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որն, ըստ վարչապետի, հանձնարարականներ կատարելու մեջ գերազանցիկ է: Սարգսյանն ակնարկել է, որ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը վատ չէր լինի, որ հասներ Արա Բաբլոյանին,որը, ըստ նրա, վարչարար է եւ փող հաշվել գիտի: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում` վարչապետի աչքով, իրեն կարդարացներ ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, թեեւ, վարչապետի տեսանկյունից, ՀՀ-ի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն էլ արժանի է այդ պաշտոնին: Բնապահպանության նախարարի գործը, Սարգսյանի դիտարկմամբ, վատ չէր լինի, որ կրկին շարունակեր Արամ Հարությունյանը` Բուլկին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ