News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այնպիսի դեպք չի եղել, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կամ տեղի ունեցող որեւէ բան արձագանք չառաջացնի Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Երեւանում, այսօր` մայիսի 30-ին, մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով մայիսի 9-ին Ստեփանակերտում ռազմական շքերթի անցկացման վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության հետ կապված հարցին:  

Ըստ քաղաքագետի` Ադրբեջանն իրավունք կունենար ահազանգելու, եթե չլինեին Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունները: «Եթե դա չլիներ, ՄԱԿ-ին դիմելը բարոյական հիմք կունենար», - նշել է Զատուլինը:

Ռուս քաղաքագետը նաեւ քննադատել է պաշտոնական Բաքվի սովորությունը`  Ղարաբաղ այցելող մարդկանց անմիջապես անցանկալի անձ հայտարարելը: Ըստ նրա`  նման մոտեցում դրսեւորող երկիրն իրեն հիմար դրության մեջ է դնում, ընդ որում այն մարդկանց նկատմամբ, որոնք չէին էլ պատրաստվում այնտեղ մեկնել: «Դա ինչ-որ նոր բան է, եւ ներմուծվել է Իլհամ Ալիեւի օրոք», - նշել է քաղաքագետը` ավելացնելով, որ ներկայիս նախագահի հոր օրոք Ադրբեջանում նման բան չէր դիտարկվում:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ռազմական շքերթը նվիրված է եղել Հայրենական պատերազմի 67-րդ ամյակին, Շուշիի ազատագրման 20-ամյակին եւ Պաշտպանության բանակի ձեւավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ