News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում պահպանվում են անորոշությունները: Դրա վկայությունն է այն, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 31-ին, գործարք չի կայացել` դոլարի առաջարկի բացակայության պատճառով: Դոլարի նկատմամբ պահանջարկը ձեւավորվել է 406.25 դրամով, որը գերազանցում է երեկվա միջին բորսայական փոխարժեքին (405.64 դրամ): Փաստորեն` կենտրոնական բանկի միջամտության բացակայության պարագայում բորսայում դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում է դրսեւորում:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը բարձրացրել են դոլարի առքի փոխարժեքը, սակայն վաճառքի փոխարժեքը գրեթե նույնն է:

Կանխիկ դոլարը գնվում է 405-406 դրամով, վաճառվում 407-408 դրամով:

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում շրջանառությունում կանխիկ դրամի քանակը նվազել է, ինչը կարող է նպաստել դրամի ամրապնդմանը: Մայիսի 30-ի դրությամբ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը կազմում է մոտ 380 մլրդ դրամ, մոտ 10 մլրդ դրամով պակաս` քան մայիսի կեսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ