News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ից Հայաստանի քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Այդ կապակցությամբ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Նա նաեւ ընդգծել է, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ապահովված է: «Այս փաստաթղթերը նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիր են լուծում: Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով»,-ասաց Արթուր Օսիկյանը:

Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության սկզբունքով:

Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասել է, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները:

Բարձր գնահատելով հայ-լեհական համագործակցությունը՝ էլեկտրոնային նույնականացման համակարգի եւ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ներդրումը կարեւորել է նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ասուլիսին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչիսնկին եւ նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ