News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

6-րդ վարչության աշխատակիցները մայիսի 31-ին բերման են ենթարկել Արարատի 19-ամյա բնակիչներից մեկին, ով աղջիկներին պարբերաբար սպառնացել է, որ եթե չլիցքավորեն իր բջջային հեռախոսը, ապա ինքը աղջիկների լուսանկարները մոնտաժելով կդարձնի մերկ լուսանկարներ եւ կտարածի համացանցում:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն:

Հարկ է նկատել, որ երիտասարդի այդ շանտաժից շատերը վախեցել եւ լիցքավորել են նրա հեռախոսը, սակայն նրա ճիրաններում հայտնված աղջիկներից մեկը համարձակվել է խնդիրը ներկայացնել իրավապահների ուշադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news